Մեր աշխատանքի ռեժիմը, որը նպատակաուղղված է հաճախորդների կողմնորոշմանը, վերջին տարիներին մեզ դարձրել է շատ անհատ ձեռներեցների և ձեռնարկությունների վստահելի գործընկերը: Մենք աշխատում ենք ոչ միայն ուշադիր հետևել տնտեսական փոփոխություների ընթացքին, այլ նախ և առաջ օգնում ենք դրանց տեսք տալ, որպեսզի Դուք որպես մեր հաճախորդ կարողանաք պտուղներ քաղել: Մենք նպաստում ենք մեր նոր գործընկերների միջազգային առևտրական ակտիվությանը և առաջարկում ենք լայնածավալ ծառայություններ` համաշխարհային բիզնեսում գործունեություն ծավալելու նպատակով: Մենք հաջողությամբ աշխատում ենք տնտեսության կարևորագույն ոլորտներում` ինչպիսիք են օրինակ մեքենաշինության գրեթե բոլոր բնագավառները, նավթային և քիմիական արդյունաբերությունները: Զուգահեռաբար մենք փնտրում ենք նոր համագործակցության ոլորտներ և պատրաստ ենք քննարկել ցանկացած նոր առաջարկություն: Յուրաքանչյուր ոլորտ ունի իր յուրահատկությունները, պահանջները և դժվարությունները, դրա համար էլ նախօրոք տրվում է ստրատեգիական ինֆորմացիա, որպեսզի ապահովվի կառավարման մակարդակի արագ և համոզիչ լուծումը:
Հարցաթերթիկ
![]() | Հարցաթերթիկ արտադրողների համար Հարցաթերթիկ առևտրական ձեռնարկությունների համար |
Եթե Ձեզ մոտ առաջացավ հետաքրքրություն խոսել մեզ հետ մեր հետագա գործնական հարաբերությունների մասին,ապա մենք ուրախ կլինենք պատասխանել Ձեզ հետաքրքրող հարցերին:
ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՌԱՋԱՐԿ
Մեր ընկերությունն ունի բավականին ակտիվ կապեր Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում և ուրախ կլինի համագործակցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների և ֆիրմաների հետ: Մեր միջոցով Դուք կարող եք ձեռք բերել ցանկացած տեսակի ապրանք, սարքավորում կամ տեխնոլոգիա մեքենաշինության, նավթային և քիմիական արդյունաբերության, ինչպես նաև սննդի արդյունաբերության գլխավոր բնագավառներում: Մենք պատրաստ ենք տրամադրելու մատչելի գներ և համագործակցությանը նպաստող երկկողմանի ձեռնտու պայմաններ: Կարող ենք կազմակերպել առաքմանը վերաբերվող բոլոր հարցերը Գերմանիայում: Եթե Դուք ցանկանում եք համապատասխան ներդրումների հիման վրա իրացնել Ձեր կողմից թողարկվող հայրենական ապրանքները Գերմանիայում և այլ արտասահմանյան շուկաներում, ապա մենք կտրամադրենք Ձեզ տեղեկություններ արդյունավետ քայլեր կատարելու վերաբերյալ, ինչպես նաև կքննարկենք առաջացող բոլոր հարցերը կամ առաջարկները:
Սիրով սպասում ենք Ձեր պատասխանին:
Deutsch
Русский
Հայերեն
English
Français
中文
日本語
عربي
